ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ՄԻՊ-ի ընտրությունը` խախտումներով

ՄԻՊ-ի ընտրությունը` խախտումներով
02.02.2016 | 15:00

Այսօր ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը, ըստ որի՝ պետաիրավական հանձնաժողովում քվեարկվելու և լիագումար նիստի քննարկմանը ներկայացվելու է պաշտպանի թեկնածուն: Մինչ այդ հարց է առաջանում. ինչո՞ւ է խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովը զբաղվում պաշտպանի հարցերով, երբ ԱԺ-ն ունի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:

Իսկ հիմա մեկ այլ հանգամանքի մասին: Պարզվում է, երբ արդեն կա նոր սահմանադրություն, ՄԻՊ-ի ընտրությունը պետք է այլ ընթացակարգով ընթանար, բայց քանի որ ժամանակային առումով խորհրդարանը դա ի վիճակի չէր իրագործելու, գործընթացն ուղեկցվեց խախտումներով: Բանն այն է, որ կա ՄԻՊ-ի մասին օրենք, որում, ըստ բարեփոխված սահմանադրության, պետք է փոփոխություն կատարվեր, որից հետո ներկայացվեր որոշման նախագիծ և առաջարկվեր թեկնածուներ: Մայր օրենքում էլ այս գործընթացն իրագործելու համար առնվազն մեկամսյա ժամկետ է տրված: Սա շրջանցեց խորհրդարանի մեծամասնությունը, քանի որ այդքան ժամանակ օրենսդիրները չունեին: Մարդիկ շտապում են, «մանր-մունր» օրենսդրական խախտումների հավեսը չունեն: Միևնույն է, ինչպես էլ որոշվի ընթացակարգը, մի կոճակ չե՞ն սեղմելու, հրահանգված ընտրություն չե՞ն անելու, էլ ինչ իմաստ կա ընկնելու «զիզի-բիզի բաների հետևից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ